ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Չինաստանը հայտարարել է կորոնավիրուսի հանդեպ տարած հաղթանակի մասին
19:05, 29.03.2020 | mamul.am
30598 | 1

Չինաստանում հաջողվել է կանգնեցնել կորոնվիրուսային վարակի տարածումը: Այս մասին հայտարարել է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի նախագահ Մի Ֆենը:

«Մարտի 28-ի դրությամբ հաստատված վարակակիրների թիվը 3000-ից քիչ է, ընդհանուր առմամբ՝ Չինաստանում վարակի տարածումը կասեցված է»,- ընդգծել է նա:

Չինաստանում՝ COVID-19 համավարակի առաջին օջախում, ընդհանուր առամբ վարակվել է 82061 մարդ, 3304-ը մահացել է, 75576-ն՝ առողջացել: Այժմ հիվանդ է 3181 մարդ՝ ավելի քիչ, քան մոլորակի 20 այլ երկրներում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր