Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի միջազգային օդանավակայանում թռիչքուղու վրա պայթել ու այրվել է Lion Air–ին պատկանող ինքնաթիռը: Ինքնաթիռը պետք է թռչեր Ճապոնիայի Հանեդե միջազգային օդանավակայան: Թռիչքը նախաձեռնել էր Ֆիլիպինների Առողջապահության նախարարությունը, որը Հանեդե քաղաք պետք է ուղարկեր դեղամիջոցներ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Պայթյունի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնված բոլոր 8 մարդիկ՝ թռիչքային բուժաշխատողը, բժիշկը, բուժքույրը, անձնակազմի 3 անդամ, պացիենտն ու նրան ուղեկցողը: Ավիավթարի պատճառները դեռ հայտնի չեն:
|