Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.91, EUR 533.66, RUB 6.83, GBP 597.53
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Այս տարի շուրջ 100 հազար մարդ կմնա Հայաստանում և կփնտրի գործ»․ Նորայր Նորիկյան
08:40, 30.03.2020

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Յուրաքանչյուր տարի այս ժամանակահատվածում 60-ից մինչև 100 հազար ՀՀ քաղաքացի մեկնում է արտագնա աշխատանքի աշխարհի տարբեր երկրներ:
Նրանցից յուրաքանչյուրը ընթացիկ տարվա կտրվածքով Հայաստան է ուղարկում շուրջ 5000 ԱՄՆ դոլլար:
Այսօր կորոնավիրուսի պատճառով փակ են ոչ միայն Հայաստանի, այլև այն երկրների սահմանները, որտեղ մեկնում էին մեր հայրենակիցները:
Եթե համաճարակի տարածման տեմպերը շարունակվեն, և սահմանները մնան փակ, ապա այս տարի շուրջ 100 հազար մարդ կմնա Հայաստանում և կփնտրի գործ:
Ոմանց կհաջողվի գտնել, իսկ ոմանք կդառնան գործազուրկ…
Միաժամանակ, սա նշանակում է, որ տրանսֆերտները կնվազեն շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարով՝ դրա բոլոր տնտեսական հետևանքներով հանդերձ:

Գեղարքունիքի մարզում բնակվող իմ հարազատներն արդեն ահազանգում են, որ այս խնդիրը չլուծվելու դեպքում կանգնելու են տնտեսական լուրջ խնդրի առաջ: Միայն գյուղատնտեսությամբ զբաղվելով հնարավոր չի լինելու լուծել ծառացած խնդիրները, ուստի անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ:
Այս համաճարակը ցույց տվեց, որ ճգնաժամային իրավիճակներում վերպետական միավորումները կորցնում են իրենց նշանակությունը:
Կես լուրջ, կես կատակ՝ ոչ՛ հարևանություն անել է լինում, ո՛չ էլ բարեկամություն: Ինչպես ասում են, եղունգ ունես, գլուխդ քորի:

Այդուհանդերձ, հայտնի տեսակետ է, որ լրջագույն փոփոխությունները ստեղծվում են ճգնաժամերից:
Հայաստանի կառավարությունը պարտավոր է լրջորեն գնահատել ստեղծված իրավիճակը և ձեռնարկել իրավիճակից թելադրվող միջոցառումներ՝ բառիս բուն իմաստով տնտեսական նոր ռազմավարություն մշակելու և կյանքի կոչելու համար:
Մեզ իրական ԲԵԿՈՒՄ է պետք՝ հետկորոնավիրուսային Հայաստանը ոտքի պահելու և առաջ տանելու համար:
Մենք այլևս նույն տեմպերով ու նույն պատկերացումներով առաջ գնալու շանս չունենք այն պարզ պատճառով, որ գործ ունենք գլոբալ առումով նոր աշխարհի հետ, որն առաջացրել է որակապես նոր խնդիրներ:
Պատկերավոր ասված՝ լեզվի հեղափոխությունից պետք է անցնել ուղեղի հեղափոխության:
Սա նշանակում է, որ անհրաժեշտ է համախմբել երկրի տնտեսագիտական, ֆինանսական, բանկային համակարգերի և փորձագիտական շրջանակների ներուժը և ստեղծել հետկորոնավիրուսային Հայաստանի զարգացման պլանը:
Մենք հապաղելու իրավունք չունենք, քանի որ պարտավոր ենք հաղթահարել այս ճգնաժամը՝ ավելի ուժեղ դառնալու համար…»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր