ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Չինաստանում նախօրեին մեկ մարդ է վարակվել #COVID_19 կորոնավիրուսով․ #Интерфакс
15:15, 30.03.2020 | mamul.am
10331 | 0

Մայրցամաքային Չինաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք: Այս մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը` հղում անելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական կոմիտեին: Նշվում է, որ վերջին օրվա ընթացքում գրանված 31 հիվանդներից 30-ը Չինաստան է եկել այլ երկրներից:

Այս պահի դրությամբ Չինաստանի հիվանդանոցներում շարունակում է մնալ 2,4 հազար մարդ, 633 հիվանդի վիճակը գնահատվում է որպես ծանր:

Մարտի 29-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին երկրում կորոնավիրուսային համաճարակի ավարտի մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր