ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Մեկուսացումից և ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության». Դավիթ Տոնոյան
12:45, 30.03.2020 | mamul.am
5784 | 0

«Մեկուսացումից և ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ ստուգումից հետո վերադառնում են ծառայության»,- այսօր՝ կառավարության արտահերթ նիստում հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Արսեն Թորոսյանն էլ իր հերթին նշեց, որ այս պահի դրությամբ մոտ 150 մարդ մեկուսացումից դուրս է եկել. «14 օրվա վերջում, երբ մենք նրանց թեստավորում ենք, մոտավորապես 10 տոկոսի մոտ դրական դեպքեր են լինում, և նրանք շարունակում են մնալ մեկուսացման մեջ ևս մեկ շաբաթ: Նրանք որևէ բուժօգնության կարիք չեն ունենում: Եվս մեկ շաբաթ անց ստուգվում են և եթե բացասական է լինում թեստը, դուրս ենք գրում, գնում են տուն»,- ասաց Թորոսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր