ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
100 հազար դրամ կհատկացվի աշխատանք չունեցող հղիներին, ինչպես նաև այն հղիներին, ում ամուսինը մարտի 13-30-ն ազատվել է աշխատանքից
13:15, 30.03.2020 | mamul.am
13249 | 0

Կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը։

Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած հղիներին:

Միջոցառման շահառու է հանդիսանում հղի կինը, ով 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով:

Աջակցությունը տրամադրվում է հղի կնոջը՝ 100 000 ՀՀ դրամի չափով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր