ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Կոնտակտավորներին հայտնաբերելու տեսակետից, վստահեցնում եմ, սա զրոյական էֆեկտ ունի». Նարեկ Զեյնալյան
14:30, 30.03.2020 | mamul.am
5285 | 0

«Օրինակ՝ ես կարող եմ օրվա ընթացքում խոսել 30-40 հոգու հետ, բայց նրանցից ոչ մեկի հետ չհանդիպել: Ինձ հետաքրքիր է՝ որևէ էպիդեմիոլոգի հետ հարցը քննարկե՞լ եք: Անհասկանալի է, թե սա ինչպես է նպաստելու կոնտակտավորի հայտնաբերմանը: Կոնտակտավորներին հայտնաբերելու տեսակետից, վստահեցնում եմ Ձեզ, սա զրոյական էֆեկտ ունի». ԱԺ նիստում հայտարարեց առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություն կատարելու» նախագծի քննարկման ժամանակ:
Նրա կարծիքով՝ միջոցառումն անիմաստ է, որովհետև եթե կոնտակտավորին բացահայտելու ժամանակից մեկ օրից ավելի է անցնում, դա արդեն անարդյունավետ է դառնում: Օրինակ՝ 5-րդ օրը բացահայտված կոնտակտավորն արդեն հասցրել է շփվել այլ մարդկանց հետ, նրանք էլ իրենց հերթին շփվել են մի շարք այլ մարդկանց հետ։
«Կարծում եմ՝ էպիդեմիոլոգիական վերահսկողության տեսակետից այս նախագիծը ձգտում է զրոյի»,- պնդեց պատգամավորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր