«Օրինակ՝ ես կարող եմ օրվա ընթացքում խոսել 30-40 հոգու հետ, բայց նրանցից ոչ մեկի հետ չհանդիպել: Ինձ հետաքրքիր է՝ որևէ էպիդեմիոլոգի հետ հարցը քննարկե՞լ եք: Անհասկանալի է, թե սա ինչպես է նպաստելու կոնտակտավորի հայտնաբերմանը: Կոնտակտավորներին հայտնաբերելու տեսակետից, վստահեցնում եմ Ձեզ, սա զրոյական էֆեկտ ունի». ԱԺ նիստում հայտարարեց առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություն կատարելու» նախագծի քննարկման ժամանակ: |