ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Առաջնագծի մեր զինվորները մեր բժիշկներն են, նրանք իրավունք ունեն ստանալու դրամական փոխհատուցում». Նաիրա Զոհրաբյանի առաջարկը
15:20, 30.03.2020 | mamul.am
4878 | 1

«Առանձնացրեք 1-2 սպեցիֆիկ անատոմիկումներ, պատանատոմներին հագեցրեք անհրաժեշտ հագուստով և իրականացրեք դիահերձում». նման առաջարկ է ստացել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մասնագետների հետ զրույցներից հետո: Այդ մասին մարտի 30-ի ԱԺ արտահերթ նիստում հայտնեց ինքը՝ պատգամավորը և մի առաջարկ էլ արեց: ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում անել և սահմանել, որ բուժաշխատողներն արտակարգ իրավիճակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս, իրենց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառվելու դեպքում իրավունք ունեն ստանալու դրամական փոխհատուցում՝ լիազոր պետական մարմնի սահմանված կարգով:
Այսօր առաջնագծի մեր զինվորները մեր բժիշկներն են և պետք է ունենան սոցիալական պաշտպանվածության նույն երաշխիքները, ինչ որ հայրենիքին ծառայություններ մատուցած այն զինվորները, ովքեր հաշմանդամ են դառնում են կամ զոհվում են հայրենիքին մատուցած ծառայությունների համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր