ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ունե՞նք պատկերացում, թե որքա՞ն ժամանակ է վարակը մնում դիակի վրա». Արման Բաբաջանյանը՝ փոխնախարարին
16:00, 30.03.2020 | mamul.am
5892 | 0

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօրվա նիստում հարց ուղղեց առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին, թե «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը որքանո՞վ է հրահանգավորված Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է պարտադիր հերձում իրականացնելու դեպքերից նախատեսել բացառություն անձի՝ կորոնավիրուսային հիվանդությունից (COVID-19) մահվան դեպքում՝ կանխելով հերձման արդյունքում վարակի հնարավոր տարածումը՝ ելնելով բնակչության կենսաանվտանգության ապահովման առաջնայնությունից:
«Մենք ունե՞նք պատկերացում, թե որքա՞ն ժամանակ է վարակը մնում դիակի վրա»,- հարցրեց նա փոխնախարարին։

Տեսանյութը՝ «Ֆակտոր»-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր