ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Երկրաշարժ՝ Քարվաճառ քաղաքի մոտակայքում
17:25, 30.03.2020 | mamul.am
7066 | 0

Մարտի 30-ին, տեղական ժամանակով ժամը 16:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 12:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․160 և արևելյան երկայնության 46․420 աշխարհագրական կոորդինատներով Քարվաճառ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Նոր Էրքեջ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր