ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Միայն մեկ օրվա ընթացքում 332 անձ թքածա ունեցել ինքնամեկուսացման, վիրուսի տարածման վրա». Աշոտ Ասատրյան
23:05, 30.03.2020 | mamul.am
7964 | 0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէ, իրոք մի պահ պետք է ամեն ինչ ստոպ տանք ու հասկանանք, թե մենք ինչ ենք անում ու ինչ ենք ուզում: Մեկ օրվա ընթացքում 332 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով:

Հասկանում եք, չէ՞, միայն մեկ օրվա ընթացքում 332 անձ թքած ա ունեցել ինքնամեկուսացման, թքած ա ունեցել վիրուսի ու դրա տարածման վրա:

Իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը 21-ը՝ 2794 անձի նկատմամբ է կազմվել վարչական իրավախախտման արձանագրություն՝ նույն փաստերով:

Աշխարհում ամենահեշտ բանը ո՞րն է: Ճիշտա, արտակարգ իրավիճակներում սեփական անձի վրայից պատասխանատվությունը գցելը: Իսկ ամենահարմար տարբերակը ո՞րն է: Ճիշտա, այդ պատասխանատվությունը գցել պետության վրա:

Հիմա կոնկրետ դեպքում պետությունը ինչքան էլ աշխատի ու իրան ճղի, եթե փաստացի 2794 անձ թքած ունենալով դուրս է եկել տանից դա արդեն պետական մակարդակով ռիսկային քայլ է այդ անձանց կողմից: Հնարավոր է նրանց կես ժամ հետո են բռնել, հնարավոր է մի քանի ժամ հետո, հնարավոր է մի 2794 հոգու բախտ էլ բերել է ու չեն բռնվել: Բայց տվյալ իրավիճակում նման քայլերի գնալն ընդհանրապես անհասկանալի է:

Հույս ունեմ, որ ճիշտ կգնահատենք իրավիճակը ու պահանջներ ներկայացնելուն զուգահեռ նաև կփորձենք գոնե ինչ-որ կերպ օգնենք նույն այդ պետությանը: Իսկ կոնկրետ այս դեպքում պետությունը, հավատացեք, քիչ բան չի անում վիրուսի դեմ պայքարին ուղղված: Համոզվելու համար էլ պետք չի ինձ լսել, պարզապես զրուցեք ձեր ծանոթերից առաջին պատահածի հետ, ով բնակվում է արտասահմանում: Հա, հեռախոսով կզրուցեք, որ ապահով լինի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր