ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Վրացական կողմը մեզնից մոտ 4.5 անգամ քիչ տվյալ է հրապարակում». Վահրամ Թոքմաջյան
07:05, 31.03.2020 | mamul.am
8395 | 0

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարևան Վրաստանի հիվանդությունների վերահսկողության ու հանրային առողջության կենտրոնի տնօրեն Գամկրելիձեն հուսադրող բաներ չի ասել. «Ինձ համար շատ դժվար է սա ասել, սակայն հանուն մեր բնակչության կյանքի ու առողջության, մենք պետք է հետևենք կոչերին ու անպայման կատարենք համաճարակաբանների հրահանգները: Հակառակ դեպքում՝ այս 4 շաբաթների ընթացքում մեծ հավանականություն կա, որ երկրում մեծ մասշտաբի համաճարակի սկիզբ է դրվելու: Տեսնում եմ, որ մարդիկ սկսել են նորից հավաքվել խմբերով, փողոցներում են՝ մեքենաներով ու ոտքով: Սա կարող է բերել չվերահսկվող իրավիճակի, ինչպես Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում: Այս երկրները ավելի ուժեղ են, քան Վրաստանը՝ տնտեսական ու առողջապահական տեսանկյունից: Մեզ իրական վտանգ է սպառնում»:
Ինչո՞ւ մեջբերեցի ներկայիս չափանիշներով այս երկար տեքստը: Երկար-բարակ չգրեմ էն մասին, թե ինչ քխ բան է հիվանդությունը, ինչու չի կարելի ուրախանալ այլոց դժբախտություններով և այլն: Էդ ձևական պահերը բոլորդ էլ գիտեք:
Էս երկար տեքստը դրեցի որոշակի շահարկող խմբերի համար: Վրացական կողմը մեզնից մոտ 4.5 անգամ քիչ տվյալ է հրապարակում, չնայած էն հանգամանքին, որ իրենց մոտ մեզնից շուտ է արձանագրվել ու մեզնից շատ տուրիստներ, այլ երկրների հետ շփումներ, բաց սահմաններ են ունեցել: Պարզագույն հոտառությունն անգամ ցույց է տալիս, որ չէր կարող մեզնից քիչ լինել արձանագրված: Այլ բան է, հարևանն ուզո՞ւմ է էդ մասին պատմի, թե՞ չէ: Հակառակ դեպքում, ոլորտի ամենապատասխանատու մարդկանցից մեկը, չէր կանգնի իրենց հանրային եթերում, նման ապոկալիպտիկ կանխատեսումներ աներ:
Էս խառը վիճակում, երբ որ կսկսեք որպես փաստարկ այլ երկրների տվյալները մտցնել մարդկանց աչքը, թե հայ-հարայ-բուդուլ տեսեք, ինչ լավ են պայքարում, դեպքերը քիչ են և այլն, չէր խանգարի, մի քիչ քթածակով մտածել: Քիչ է մնում, ոմանք ասեն, թե տեսեք, Բելառուսիայում էլ դեպք չկա: Թողեք էս վիճակն անցնի, էլի իշխանություն-ընդդիմություն կխաղանք: Հեչ մարդ էդ խաղալիքները չի տանի, դրանք միշտ կան»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր