ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Բենզինի գնի ռեկորդային անկում՝ Հայաստանում. ինչո՞վ է դա պայմանավորված. «Ժամանակ»
08:45, 31.03.2020 | mamul.am
14507 | 0

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում բենզինի գինը շարունակում է ռեկորդային անկում գրանցել՝ 310 դրամ մեկ լիտրի դիմաց, էժանանալով ևս 20 դրամով: Բենզինի նման գին Հայաստանում եղել է 1998-99թթ.:

Բենզինի նման էժանացումը պայմանավորված է ոչ այնքան նավթի միջազգային գների անկմամբ, որքան եվրոպական շուկայում բենզինի պահանջարկի կտրուկ նվազմամբ, որը հանգեցրել է բենզինի մեծածախ գնի անկման: Այս պահին բենզինի մեծածախ գինը մոտ 220 դոլար է մեկ տոննայի դիմաց, կամ մոտ 80 դրամ լիտրի դիմաց:

Անգամ նավթի խոշոր արդյունահանող երկիր Ռուսաստանը, որն ունի սեփական նավթավերամշակման արդյունաբերություն, այսօր կանգնած է եվրոպական տարբեր երկրներից էժան բենզինի ներմուծումը կասեցնելու խնդրի առաջ: Բնականաբար, Հայաստանը նման խնդիր չունի»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր