ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Արցախում նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ են
08:55, 31.03.2020 | mamul.am
7763 | 0

Արցախում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները։
Ընտրություններին մասնակցում են նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ:

Համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունները լուսաբանելու հնարավորություն չեն ունենա միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչները։

Նախագահի 14 թեկնածուներն են՝ Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։
Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար պայքարում է քաղաքական 12 ուժ․
1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն
2. «Միասնական հայրենիք» կուսակցություն
3. «Անկախության սերունդ» կուսակցություն
4. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
5. Արցախի հեղափոխական կուսակցություն
6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք
7. Արցախի «Արդարություն» կուսակցություն
8. Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն
9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն
10. Արցախի Պահպանողական կուսակցություն
11. Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցություն
12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր