ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Կանադայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1 179-ով. #ТАСС
09:55, 31.03.2020 | mamul.am
10095 | 0

Կանադայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1 179-ով, գրանցվել է վարակման ընդհանուր 7 437 դեպք, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը: Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Քվեբեկ նահանգում (590)՝ հասնելով 4 430-ի, Օնտարիո նահանգում գրանցվել է 1 706 և բրիտանական Կոլումբիա նահանգում 960 դեպք: Օնտարիո նահանգում առողջացել է 431 մարդ, իսկ Բրիտանական Կոլումբիայում` բոլոր վարակվածների 48%-ը: Կանադայում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է հունվարի 15-ին, մինչ այժմ մահացել է 89 մարդ, դուրս է գրվել 1 035 քաղաքացի: Վարակման դեպքեր են գրանցվել Կանադայի 13 շրջաններից 12-ում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր