ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Որևէ կասկած չկա, որ սրա դրդապատճառները զուտ քաղաքական են». Հայկ Մարտիրոսյան
10:35, 31.03.2020 | mamul.am
6301 | 1

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անձնական տվյալների հավելվածն առաջինը ներդրվեց Սինգապուրում: Սակայն, դա հայկական օրենքից շատ տարբեր բնույթ ուներ:

Գերմանիան, որն իրենն է մշակում, գտնում է, որ այն միայն պետք է կամավորության սկզբունքով կիրառվի, որովհետև անձնական տվյալներն անձի անչափ կարևոր բաղկացուցիչ են:

Հայաստանյան օրինագիծն իրականում տոտալիտարիզմի տարրեր ունի և նկատի ունենալով փաշինյանիզմի շարունակվող հաղթարշավը երկրում և հեռուստաեթերում` այն հետագայում՝ արտակարգ դրության անցումից հետո, երկարատև և լուրջ հետևանքներ է ունենալու:

Որևէ կասկած չկա, որ սրա դրդապատճառները զուտ քաղաքական են և հավաքվելիք հսկայական դատան օգտագործվելու է հատուկ ծառայությունների կողմից (գուցեև ոչ միայն հայկական) Հայաստանի ամենատարբեր քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններն ամբողջացնելու կամ անգամ կոմպրոմատներ ստեղծելու նպատակով:

Օրինագիծն այս խայտառակություն է Հայաստանի համար: Մի շարք այլ կառավարությունների նման փաշինյանիստական իշխանությունը նույնպես շահագործում է աղետի հանգամանքը` հասարակական շերտերի հանդեպ հսկողության նոր մեխանիզմներ ձեռք բերելու համար:

Եվ մենք հոտի կնմանվենք, եթե լռենք: Մենք հոտ չենք, մենք ժողովուրդ ենք, և մեր հանդեպ հոտային վերաբերմուքը պետք է դադարի: Ժողովրդավարության անվան ներքո և ժողովրդի ուսերով իշխանության եկած անչափահաս ապիկարների խմբակը պարտավոր է հարգել ժողովրդին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր