ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Մեծ Բրիտանիայում 17 հոգանոց ընտանիքը վարակվել է ազգականի հուղարկավորության ժամանակ․ #Metro
19:15, 31.03.2020 | mamul.am
9655 | 0

Մեծ Բրիտանիայի Հեյլսովեն քաղաքում 17 անդամ ունեցող ընտանիքը վարակվել է կորոնավիրուսով՝ թաղման արարողության ժամանակ, գրում է Metro-ն: Metro-ի տվյալներով, 86-ամյա կինը մահացել էր փետրվարի 9-ին կորոնավիրուսով վարակվելուց հետո: Երկու շաբաթ առաջ նրա ընտանիքը որոշել է հուղարկավորություն կազմակերպել, որին հրավիրված են եղել ընտանիքի ամենամոտ անդամները: Սակայն հուղարկավորությունից հետո՝ մարտի 13-ին, մահացածի 65-ամյա զարմուհին նույնպես մահացել է կորոնավիրուսից, որից հետո ընտանիքի 16 անդամները հայտարարել են, որ նրանք նույնպես վարակվել են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր