Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 485.74, EUR 547.57, RUB 6.82, GBP 608.34
+25 °C, +21 °C ... +31 °C Վաղը`+30 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք». Հայկ Չոբանյան
14:00, 31.03.2020

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի բարեկամներ, Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք։

Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։ Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձինք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։ Հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված բուժհաստատություն, իրենց լավ են զգում։

Բոլորիս խաղաղություն և առողջություն եմ մաղթում»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր