Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չկարողացավ ընդունել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը: «Իմ քայլի» ձայները չհերիքեցին, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։ «Հեռախոսով տեղորոշելու օրենքի նախագիծը չանցավ: Այն կապ չուներ համավարակի դեմ պայքարի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը։ |