ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Եթե սահմանափակումներ չմտցվեին, 75-80 օրվա ընթացքում բնակչության մոտ 89%-ը կլիներ վարակված». պարետ
16:30, 31.03.2020 | mamul.am
15315 | 2

«Բոլոր գործողությունները, որոնք մենք նախատեսում ենք, հիմնականում ունեն գիտական հենք: Եթե կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեր, որևէ սահմանափակում չմտցներ և միջինում վարակի տարածման ինտենսիվությունը համարեինք 2.4 գործակցով և միջին ինկուբացիոն շրջանն ընդունեինք որպես 5-6 օր, մարտի մեկից հետո 75-80 օրվա ընթացքում ՀՀ բնակչության մոտ 89 տոկոսը կլիներ վարակված»,- այսօր՝ ասուլիսի ժամանակ հայտարարեց պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ այդ դեպքում միայն Երևանում կլիներ մոտ 8200 հոսպիտալացված ծանր դեպք:

Ասուլիսի ընթացքում Ավինյանը նշել է սահմանափակումների հիմնական նպատակները. «Նպատակը վարակի տարածման ինտենսիվությունը նվազեցնելն է: Նվազեցնել այնքան, որ այդ թիվը լինի 1-ից քիչ: Դա կնշանակի, որ մեկ հոգի վարակակիրը միջինում կվարակի 1-ից քիչ անձի»,- հայտնեց Ավինյանը:

Նա նշեց, որ աշխատանքները տարվում են երկու ուղղությամբ. առաջին՝ պարզվում է վարակակիրների և կոնտակտավորների շրջանակը, երկրորդ՝ մարդկանց տեղաշարժի սահմանափակումները. «Էս երկու բլոկի միասնական ներգործությունը, մեր կարծիքով, այս փուլում տալու է դրական արդյունք»,- ասաց պարետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր