ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սահմանափակումներն ավելի են խստացվելու». Տիգրան Ավինյան
16:40, 31.03.2020 | mamul.am
15087 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ անհրաժեշտություն կա 10 օրով երկարացնել սահմանափակումները:

Այս առնչությամբ պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Մեր նպատակն է ԱԺ-ում այսօր քննարկված օրենքի նախագծով և տարբեր գործիքների կիրառման միջոցով կանխարգելման և մեկուսացման աշխատանքներն այնքան էֆեկտիվ դարձնել, որ սահմանափակումներից քիչ-քիչ և փուլ առ փուլ սկսենք հրաժարվել: Այսինքն՝ ևս 10 օրով երկարաձգելը մեզ թույլ է տալու ամբողջապես ծավալել մեկուսացման և կանխարգելման աշխատանքները: Օգնել Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին էֆեկտիվորեն հայտնաբերել այն աձանց, ովքեր վարակակրի հետ ունեցել են շփում և մեկուսացնել... Սահմանափակումներն ավելի են խստացվելու և վերահսկողությունն ավելի էֆեկտիվ ենք դարձնելու: Ոստիկանության ուժերին այլ կառույցներից միացնելու ենք տարբեր ուժեր, որովհետև իրապես ծանր աշխատանք է դա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր