ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Այժմ փնտրվում է եղանակ՝ նախագիծը նորից ԱԺ ներկայացնելու համար»․ վարչապետ
16:55, 31.03.2020 | mamul.am
7642 | 1

«Այսօր կառավարությունը ստիպված է սահմանափակել քաղաքացիների որոշ իրավունքներ, և այդ ամենը քաղաքական նպատակներով ու նկրտումներով չի արվում: Դա արվում է իրավիճակը կառավարելու և կորոնավիրուսը հաղթահարելու համար: Եվ դրա հետ էր կապված ԱԺ-ին օրենսդրական փաթեթ ներկայացնելը, որը խորհրդարանը չընդունեց». մարտի 31-ին տեսաուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այժմ փնտրվում է եղանակ՝ նորից ԱԺ ներկայացնելու այդ նախագիծը: Մենք հիմա ինչ ենք անում. եթե արձանագրվում է դրական դեպք, փորձում ենք հասկանալ, թե որտեղից է վարակվել, կամ վարակված անձը ում հետ է շփվել: Այս 2 անձանց մեկուսացնում ենք՝ հիվանդության հետագա տարածումը կանխելու համար: Հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ այդքան էլ վստահ չենք, թե քաղաքացին ումից է վարակվել և ում հետ է շփվել: Միջազգային փորձն ուսումնասիրելով եկել ենք այսպիսի տարբերակի, որ, քանի որ բոլորն ունեն բջջային հեռախոսներ, համակարգը շատ ավելի արագ ցույց կտա, թե մարդը վերջին շրջանում ում հետ է շփվել, ովքեր են այն պոտենցիալ վարակակիրների շրջանակը, որոնք կարող են վարակված լինել և դրա մասին տեղեկացված չլինել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր