ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Հնարավո՞ր է՝ արտակարգ դրությունը երկարաձգվի․ մեկնաբանում է պարետը
17:05, 31.03.2020 | mamul.am
7801 | 1

Այսօր` մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքվեցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգվի: Ավինյանն ասաց. «Կան տարբեր պլաններ ու դրանք ընթացքում կարող են փոխվել: Մեր գնահատականներով` այժմ մենք գտնվում ենք երկրորդ փուլի վերջում, որտեղ արդեն նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումները: Այս ընթացքում տեղորոշման աշխատանքների հետ զուգահեռ իրականացնելու ենք ազատ տեղաշարժի հնարավոր բոլոր սահմանափակումները, ինչպես նաև՝ տնտեսական գործունեության սահմանափակումներ, պարտադրելու ենք անվտանգության և սանիտարահամաճարակային կանոններ տարբեր տնտեսվարողներից, ավելացնելու ենք վերահսկողության միեխանիզմները և կիրառելու ենք տույժեր ու տուգանքներ: Հաջորդ փուլում, որը կարող է ապրիլի 14-ից հետո լինել, մենք հույս ունենք, որ այնքան էֆեկտիվ գործիքներ կկարողանանք զարգացնել, որոնք մեզ թույլ կտան արդյունավետ ձևով կանխարգելիչ աշխատանքներն իրականացնել: Ակնկալիքներ ունենք, որ ապրիլի կեսերից սկսած ամբողջապես կվերադառնանք բնականոն կյանքին, եթե շղթաների կանխարգելման և անձանց մեկուսացման աշխատանքները կարողանանք իդեալական իրականացնել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր