ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Տարբեր տեղերից կան ահազանգեր՝ կուտակումների, քվեաթերթիկը նկարելու վերաբերյալ»․ Դավիթ Իշխանյան
17:50, 31.03.2020 | mamul.am
4475 | 0

Արցախի համապետական ընտրություններում իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին Արցախի նախագահի ևս մի քանի թեկնածուներ:

Ընտրությանն արդեն մասնակցել է Մասիս Մայիլյանը. «Համապետական ընտրություններին կատարելով իմ քաղաքացիական պարտքը՝ ընտրել եմ նոր Արցախը՝ ավելի ապահով, անվտանգ, ժողովրդավարական և քաղաքակիրթ»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է նա:

ԱՀ նախագահի թեկնածու առաջարված Դավիթ Իշխանյանն էլ քվեարկելուց հետո՝ ճեպազրույցի ժամանակ ասել է. «Տարբեր տեղերից կան ահազանգեր՝ կուտակումների, քվեաթերթիկը նկարելու վերաբերյալ, սակայն այդ մասին արդեն իսկ ահազանգել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր