Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տեսանյութերով, որոնց կից գրել է. «Քվեաթերթիկը նկարելու երկրորդ դեպքը Շուշիում։ Հիշեցնեմ, որ քվեաթերթիկը նկարելը և այլ անձի ցույց տալը քրեորեն պատժելի արարք է»: Մեկ այլ տեսանյութին կից գրել է. «Նույն տիպի հերթական խախտումը։ Էլի «Ազատ հայրենիք» են քվեարկել ու նկարել»: |