Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում ընդգրկված է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը: Ընդդիմությունը չի մասնակցում քննարկմանը։ Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում հայտնել էր. «Փնտրվում է եղանակ՝ նախագիծը նորից ԱԺ ներկայացնելու համար»: Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ չէր ընդունվել։ «Իմ քայլի» ձայները չէին հերիքել, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցել քվեարկությանը։ |