ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Հպարտ քաղաքացիներին տեղորոշելու անիմաստ նախագիծը կընդունվի, սակայն սա վատ, շատ վատ նախադեպ է». Նաիրա Զոհրաբյան
18:20, 31.03.2020 | mamul.am
5630 | 1

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահին ԱԺ-ում, առանց ընդդիմադիր երկու խմբակցություններին իրազեկելու, սկսվել է արտահերթ նիստ, որի օրակարգում այսօր առավոտյան տապալված` ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու անընդունելի նախագիծն է: Նիստը ընդմիջվել է քվորումի բացակայության պատճառով և միայն նիստի մեկնարկին է ԱԺ նախագահը իրազեկել, որ գանք նիստի:
Բնականաբար, «Իմ Քայլի» ուժերով նիստը կկայանա, հպարտ քաղաքացիներին տեղորոշելու անիմաստ նախագիծը կընդունվի, սակայն սա վատ, շատ վատ նախադեպ է:
Այսպես չի կարելի, պարզապես չի կարելի:
Սա քաղաքական բարեվարքության և գործընկերային համակեցության նորմերի կոպտագույն խախտում է:
Այս նախագիծը ոչ միայն չի նպաստելու պանդեմիայի դեմ պայքարին, այլ տանելու է հսկայական ռեսուրսներ, որ կարող էին ուղղվել սովի մեջ հայտնված հազավոր ընտանիքների հացի խնդրի լուծմանը:
Ես տեղեկացնում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» չի գնալու և չի մասնակցելու այս նիստին երկու պատճատով. առաջին` նիստի մասին իմացել ենք պոստ-ֆակտում և երկրորդ` մեզ տեղորոշելու նախագիծը այնքան կապ ունի կորոնավիրուսի կանխարգելման հետ, ինչքան ես բրիտանական արքունիքի հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր