Արցախում այսօր՝ մարտի 31-ին, ժամը 17-ի դրությամբ Արցախի նախագահի և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 63,8 տոկոսը: Այս մասին հայտարարել է Արցախի ԿԸՀ ներկայացուցիչը: Նա ներկայացրել է նաև ընտություններին ակտիվությունն ըստ շրջանների. Ստեփանակերտ- 66731 ընտրող կամ 63,8 տոկոսը, Ասկերան - 8865 ընտրող կամ 71,6 տոկոսը, Հադրութ – 6019 ընտրող կամ 68,4 տոկոսը, Մարտակերտ - 8936 ընտրող կամ 66,8 տոկոսը, Մարտունի – 11258 կամ 64,9 տոկոսը, Շահումյան – 1418 ընտրող կամ 66,3 տոկոսը, Շուշի – 2535 ընտրող կամ 64,3 տոկոսը, Քաշաթաղ – 4160 ընտրող կամ 58,5 տոկոսը, Երևան- 370 ընտրող կամ 47,7 տոկոսը |