ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
ԱԺ-ն ուշ երեկոյան կրկին արտահերթ նիստ է հրավիրել
18:50, 31.03.2020 | mamul.am
7659 | 0

Քիչ առաջ Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նախագիծն ընդունվեց 69 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նշենք, որ նիստին ընդդիմադիրներից որևէ մեկը չէր մասնակցում:

ԱԺ նախագահ Արարատ Միզրոյանը, անդրադառնալով ընդդիմության բացակայությանը, ասաց. «Այսպես կարող է տպավորություն ստեղծվել, թե մենք օրենքի նախագիծը քննարկում ենք ընդդիմության բացակայության պայմաններում, իսկապես այս դեպքում այդպես է, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ այս նույն օրենքի նախագիծը մի քանի ժամ առաջ մենք նորից քննարկել ենք: Ընդդիմության մասնակցությամբ եղել է բուռն քննարկում, և ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները հնարավորթյուն ունեցել են իրենց դիրքրոոշումը ներկայացնելու, ինչը և արել են»:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ներկա չեն եղել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քվեարկությանը։ Նրանք բողոքի ձայն են բարձրացրել առ այն, որ իրենց ժամանակին չեն տեղեկացրել արտահերթ նիստի մասին, ինչն անընդունելի է։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ նախագծի ընդունումը տապալվել էր բավարար կողմ ձայներ չստանալու պատճառով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր