ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Խնդրում եմ մի՛ արեք, չի կարելի․ շատ լուրջ վերաբերվեք այս ամենին»․ Մկրտիչ Արզումանյան
22:10, 31.03.2020 | mamul.am
7309 | 0

Դերասան Մկրտիչ Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ծնողներ, ովքեր թույլ են տալիս իրենց երեխաներին այս օրերին բակում խաղալ: Դուք իսկապես մտածում եք, որ այս ամենը երկարատև արձակուրդների նման մի բա՞ն է: Բա ասեք, մենք էլ չանհանգստանանք, ամբողջ օրը տանը չանցկացնենք, հիվանդների ամենօրյա ավելացող թվերին չհետևենք, չմտահոգվենք: Դուրս գանք, ընկերների հետ հանդիպենք, խնջույքներ անենք, էրեխեքը դասարանով, կուրսով հավաքվեն քեֆ անեն:
Խնդրում եմ մի արեք, չի կարելի: Շատ լուրջ վերաբերվեք այս ամենին: Հարազատների, մտերիմների, հարևանների կյանքի և առողջության մասին մի փոքր մտածեք: Հուսամ, կմտահոգվեք: Շնորհակալություն:
Առողջ եղեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր