Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.91, EUR 533.66, RUB 6.83, GBP 597.53
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Մկրտիչ Արզումանյանը դիմում է բակում խաղացող երեխաների ծնողներին
21:00, 31.03.2020

Դերասան Մկրտիչ Արզումանյանը ֆյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիʹ ծնողներ, ովքեր թույլ են տալիս իրենց երեխաներին այս օրերին բակում խաղալ: Դուք իսկապես մտածում եք, որ այս ամենը երկարատև արձակուրդների նման մի բա՞ն է: Բա ասեք, մենք էլ չանհանգստանանք, ամբողջ օրը տանը չանցկացնենք, հիվանդների ամենօրյա ավելացող թվերին չհետևենք, չմտահոգվենք: Դուրս գանք, ընկերների հետ հանդիպենք, խնջույքներ անենք, էրեխեքը դասարանով, կուրսով հավաքվեն, քեֆ անեն:
Խնդրում եմ, միʹ արեք, չիʹ կարելի: Շատ լուրջ վերաբերվեք այս ամենին: Հարազատների, մտերիմների, հարևանների կյանքի և առողջության մասին մի փոքր մտածեք: Հուսամ, կմտահոգվեք: Շնորհակալություն:
Առողջ եղեք»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր