ԱՄՆ-ի տարածքում կորոնավիրուսի զոհերի թիվն անցավ 3400-ից: Այս տվյալները հրապարակել է Ջոն Հոփքինսի համալսարանը: Ըստ վերջին տվյալների՝ ԱՄՆ-ում կորոնավիրուս է ախտորոշվել 175067 մարդու մոտ, մահացել է 3415-ը, առողջացել՝ 5995-ը: Այսպիսով, ներկա դրությամբ ԱՄՆ-ում մահացել է ավելի շատ մարդ, քան կորոնավիրուսի օջախ Չինաստանում, որտեղ զոհերի թիվը 3309 է: |