Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 482.38, EUR 540.89, RUB 7.05, GBP 607.22
+26 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ԱՄՆ-ում ավելի շատ մարդ է կորոնավիրուսից մահացել, քան Չինաստանում. Ջոն Հոփքինսի համալսարան
21:45, 31.03.2020

ԱՄՆ-ի տարածքում կորոնավիրուսի զոհերի թիվն անցավ 3400-ից: Այս տվյալները հրապարակել է Ջոն Հոփքինսի համալսարանը:

Ըստ վերջին տվյալների՝ ԱՄՆ-ում կորոնավիրուս է ախտորոշվել 175067 մարդու մոտ, մահացել է 3415-ը, առողջացել՝ 5995-ը:

Այսպիսով, ներկա դրությամբ ԱՄՆ-ում մահացել է ավելի շատ մարդ, քան կորոնավիրուսի օջախ Չինաստանում, որտեղ զոհերի թիվը 3309 է:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր