ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Շատերն են չափազանցնում և դրամատիկացնում այսօրվա նախագիծը». Մարիամ Փաշինյան
00:20, 01.04.2020 | mamul.am
10261 | 1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեսբուքյան իր էջում գրել է. «Մեր անձնական տվյալները օգտագործվում են թե facebook-ում, instagram-ում, viber-ում և գրեթե բոլոր սոցիալական հարթակներում որտեղ մենք գրանցում ենք անձնական տվյալներ, թողնում էլեկտրոնային հասցե, անուն ազգանուն, կամ հեռախոսահամար: Երբ խոսում եմնք գաղտնիության մասին, արդյոք մենք կարդում ենք բոլոր սոցիալական ցանցերի privacy policy-ները, որտեղ թողնում ենք մեր անձնական տվյալները: Երևի շատ քչերն են անում, բայց շատերն են չափազանցնում և դրամատիկացնում այսօրվա նախագիծը:
Հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիները շարժը հետևելու միակ նպատակը կորոնավիրուսով վարակված քաղաքացիների շփումները շրջանակը պարզելն է և հետևաբար կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելը: Խոսքը վերաբերվում է համաշխարհային պանդեմիային և մարդկային կյանքեր փրկելուն:
Նորից փայլուն առիթ դիվիդենտներ շահելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր