ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Ֆելիքս Ցոլակյանը տանից կաշխատի․ նա ռիսկային խմբում է․ «Ժողովուրդ»
08:35, 01.04.2020 | mamul.am
6385 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախօրեից որոշել է աշխատել տանից, կառավարության նիստի ավարտից հետո տուն է գնացել, քանի որ նախարարի տարիքը ռիսկային խմբում է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախարարն ասաց, որ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունից հետո իրենք աշխատում են գերծանրաբեռնված, ախտահանում են ՀՀ-ում առկա բոլոր ավտոկանգառները` մոտ 330-ը Երեւանում, նույն քանակի էլ տարբեր մարզերում:

Նախարարը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ, ցավոք, ԱԻՆ-ի փրկարար ծառայության երկու աշխատակից վարակվել են վիրուսով, այժմ բուժվում են, իսկ իրենց շրջապատի մարդիկ մեկուսացվել են: «Մենք արդեն ունենք երկու դեպք վարակված, ունենք մեկուսացվածներ: Մեկուսացրել ենք մեր հինգերորդ՝ Արաբկիրի ջոկատը, այնտեղից 11 հոգու մենք մեր ուժերով ենք մեկուսացրել, մեր բժիշկներն են հսկողության տակ պահում: Աշխատում ենք, որպեսզի հերթափոխերն այնպես կազմակերպենք, որպեսզի մի հերթափոխը մյուսին չհանդիպի, այսինքն՝ մի հերթափոխը դուրս է գալիս, ախտահանում է իրականացվում ջոկատում, որից հետո նոր խումբը մուտք է գործում»,- ասաց նախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր