ԱՄՆ-ում նախագահի աշխատակազմի վարակի դեմ պայքարի փորձագետները կարծիք են հայտնել, որ երկրում կորոնավիրուսից մահացությունը կարող է հասնել մինչև 2.2 միլիոնի՝ կախված իրավիճակի անբարենպաստ զարգացմամբ, հայտնում է The New York Times-ը: Երեքշաբթի օրը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում տեղի է ունեցել առկա իրավիճակի վերաբերյալ թվերի հրապարակումը: Ըստ CNN-ի՝ սա առաջին անգամ է, երբ Սպիտակ տանը նախագահի աշխատակազմը ներկայացնում է մահացության մասին պաշտոնական կանխատեսումներ: |