ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Գազպրոմ Արմենիան» մտադիր է թանկացնել գազը
13:55, 01.04.2020 | mamul.am
10089 | 1

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների, ինչպես նաև Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ), Բնական գազի բաշխման («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) և Բնական գազի փոխադրման («Տրանսգազ» ՍՊԸ) սակագների վերանայման հայտերով։

2020թ. հուլիսի 1-ից ՀՀ բնական գազի բոլոր սպառողների համար, բացառությամբ էլեկտրական էներգիա արտադրող ջերմային էլեկտրակայանների, որոնց համար՝ 2020թ. օգոստոսի 1-ից, առաջարկվում է սահմանել հետևյալ սակագները.

Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի՝

Գործող սակագինը՝ 100 000 դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը, առաջարկվող սակագինը՝ 135 909.6 դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Ընկերությունը նախատեսում է որոշ չափով նվազեցնել ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող գազի սակագինը՝ յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի դիմաց առաջարկելով 135,909.6 դրամ` գործող 139 000 դրամի փոխարեն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր