Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.91, EUR 533.66, RUB 6.83, GBP 597.53
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Երկրորդ փուլում կպայքարեն Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը
14:20, 01.04.2020

Արցախի նախագահական ընտրություններում ոչ մեկը չի հաղթահարել անհրաժեշտ 50% +1 ձայն ունենալու պահանջը: Իսկ դա նշանակում է, որ ընտրական օրենսդրության համաձայն ապրիլի 14-ին պետք է անցկացվի ընտրությունների 2-րդ փուլ: Այդ մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Արայիկ Հարությունյանը հավաքել է 49,25%, Մասիս Մայիլյանը՝ 26,4%, Վիտալի Բալասանյանը` 14,7% ձայն։

Ընտրողների թիվը եղել է 104 հազար 348, քվեարկության մասնակիցների թիվը՝ 76 հազար 728:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր