ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հնարավո՞ր է համագործակցեք Սամվել Բաբայանի հետ»․ լրագրողները՝ Արայիկ Հարությունյանին
15:10, 01.04.2020 | mamul.am
7783 | 0

«Իմ սկզբունքը եղել է այն, որ Արցախի իշխանությունները պարտավոր են համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։

Հարցին՝ Սամվել Բաբայանի հետ համագործակցելո՞ւ եք, կամ հնարավո՞ր է Ս․ Բաբայանը համագործակցի Ձեզ հետ, Ա․ Հարությունյանը պատասխանեց, որ դեռ ոչ մեկի հետ չի հանդիպել և ոչ մի հարց չի քննարկել․ «Արցախում ես հակառակորդ չունեմ․ Մասիս Մայիլյանի հետ ունեմ անցած ճանապարհ, Ս․ Բաբայանը եղել է մեր հրամանատարը, երբ ես ծառայում էի, թեկնածուներից երկուսն էլ սանիկներս են․․․ եթե այդ ուժերն ընդունեն մեր նշած սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը, ես չեմ ասում հենց մեր ծրագրերը, այլ համատեղ ընդունած, կքննարկենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր