ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ինչպե՞ս Չինաստանը հաղթահարեց կորոնավիրուսը. մեկնաբանում է ՉԺՀ-ում ՀՀ դեսպանը
21:25, 01.04.2020 | mamul.am
8869 | 0

Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հեռավար հարցազրույցում հայտնել է, որ այժմ Չինաստանում իրավիճակը բավականին հանգիստ է. «Մոտավորապես մեկ շաբաթ հետո նախատեսվում է բացել էպիկենտրոնը՝ Ուհան քաղաքը»,- նշել է նա:

Հարցին, թե ինչպիսի՞ն է կյանքը կորոնավիրուսից հետո, դեսպանը պատասխանել է. «Մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ վերադառնում է նորմալ կյանքը: Գործարանների զգալի մասն արդեն աշխատում է, իհարկե, կան գործարաններ դեռ չեն վերաբացվել: Հանրային սննդի կետերը, ռեստորաններն արդեն գործում են, բայց դեռ չի սկսվել դպրոցների և բուհերի աշխատանքը»:

Պատասխանելով հացրին, թե ինչպե՞ս Չինաստանը հաղթահարեց կորոնավիրուսը, Մանասարյանն ասել է. «Խորը համոզմունք ունեմ, որ Չինաստանում այս պայքարի հիմնասյունը չինացիների պատասխանատվության և կազմակերպվածության բարձր մակարդակն էր: Որևէ մեկի մտքով չէր անցնի փորձել խախտել այն կանոնները, որոնք սահմանված էին արտակարգ իրավիճակի ժամանակ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչպե՞ս Չինաստանը հաղթահարեց կորոնավիրուսը. մեկնաբանում է ՉԺՀ-ում ՀՀ դեսպանը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր