ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Մոտ 80 երկիր դիմել է ԱՄՀ-ին՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար․ #IMF
10:10, 02.04.2020 | mamul.am
9942 | 0

Մոտ 80 երկիր ֆինանսական օգնություն է խնդրել Արժույթի միջազգային հիմնադրամից՝ կորոնավիրուսի համավարակի բռնկման պատճառով: Այս մասին հայտարարել է հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան, գրում է կազմակերպության կայքը:

Ըստ նրա, Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն հաստատել է Ղրղզստանի հայցը: Առաջիկայում սպասվում են նոր հայտեր: Նա, սակայն, չի նշել, թե որ երկրներն են դիմել օգնության համար:

The New York Times-ը, վկայակոչելով ԱՄՀ ներկայացուցիչներին, գրում է, որ զարգացող երկրների մեծ մասն օգնության են դիմել: Ընդհանուր առմամբ, նրանք պահանջել են մոտ 20 միլիարդ դոլարի վարկ՝ զրոյական կամ ցածր տոկոսադրույքով, որպես արտակարգ իրավիճակների ֆինանսավորում: ԱՄՀ-ն նշել է, որ ստացված դիմումները քննարկվելու են որքան հնարավոր է շուտ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր