ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Կողքից մեկը հուշե՞լ ա երբևէ՝ շե՛ֆ, մարդկանց մի բան տալիս ենք, շնորհակալությունների շքերթ չանենք մեր հեռուստաընկերությամբ». Հակոբ Բադալյան
17:40, 02.04.2020 | mamul.am
8794 | 4

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գագիկ Ծառուկյան հինադրամը մարդկանց մթերք ա բաժանում ճգնաժամի վիճակում, շատ լավ ա անում: Բայց հետո ռեպորտաժով էդ մարդիկ շնորհակալություն են հայտնում՝ ստացած մթերքի կալորիայի երևի կեսը ծախսելով: Տեսնես մեկը Ծառուկյանին կողքից հուշե՞լ ա երբևէ, որ շեֆ, արի կլինի մարդկանց, որ մի բան տալիս ենք, հետո էդ շնորհակալությունների շքերթ չանենք մեր հեռուստաընկերությամբ: Որովհետև տվածի գինը կամ արժեքը դրանից միմիայն կբազմապատկվի: Էլ չեմ ասում, որ եկեղեցի սարքող մարդը գոնե պետք ա չմոռանա բարեգործության դեպքում աջ ու ձախ ձեռքերի իրարից անտեղյակ լինելու հորդորը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր