ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն այսօր ամբողջությամբ կդատարկվի»․ նախարար
11:25, 02.04.2020 | mamul.am
13843 | 1

Կառավարության նիստում նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ երեկ կատարված փորձանմուշների արդյունքում ունենք 92 նոր դեպք։

«Ունենք 16 հաստատություն, որտեղ պահվում են թե՛ դրական, բայց թեթև ձևերով պացիենտները, և թե՛ նրանք, ովքեր շփվել են հաստատված կոնտակտների հետ։ ՀՀ-ում արդեն 9 բժշկական կազմակերպություն զբաղվում է գրեթե միայն կորոնավիրուսի պացիենտների բուժումով․․․ Հաշվի առնելով թվերի մեծացումը, որոշել ենք, որ ՀՀ ամենամեծ ԲԿ-ն նույնպես պետք է զբաղվի այս խնդրով, դա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն է, որն այսօր ամբողջությամբ կդատարկվի ու կծավալվի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց։ Դա մեզ թույլ կտա երկար ժամանակ ունենալ բավարար մահճակալային ֆոնդ»,- ասաց Թորոսյանը։

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն այսօր ամբողջությամբ կդատարկվի»․ նախարար
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր