ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը․ #РБК
14:00, 02.04.2020 | mamul.am
9216 | 0

Ապրիլի 1-ի երեկոյի տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 823 600 դեպք՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը կազմել է 937 000 մարդ, ապաքինվել է 193 700-ը։ Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները (216 500): Երկրորդ տեղում Իտալիան է (110 500), Իսպանիան երրորդ տեղում է (104 100): Չինաստանը վարակվածների թվով չորրորդն է (82 400): Հաջորդիվ Գերմանիան է (77 900) և Ֆրանսիան (57 700)։

Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսից մահացել է 47 235 մարդ, ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի: Մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է Իտալիայում՝ 13 155 մարդ: Համաձայն ԱՀԿ տվյալների՝ կորոնավիրուսի համավարակից մահացել է ավելի քան 40 000 մարդ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր