ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Բավական է մի սուպերմարկետի գանձապահ հիվանդ լինի՝ խայտառակ թվով մարդկանց կարող է վարակել». Իզաբելլա Աբգարյան
11:45, 02.04.2020 | mamul.am
7604 | 0

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք հիմա «վայելում ենք» նախորդ՝ պակաս խիստ կարանտինի ժամանակ մեր բնակչության դրսում գտնվելու պտուղները: Այսօրվա թիվը պիտի որ զգաստացնի:

Կհասկանա՞նք, որ եթե չենք ուզում օրեցօր ավելի ու ավելի մեծ թվեր, պիտի պարզապես խիստ պահպանենք միմյանց հետ շփումների բացառումը:

Միևնույն ժամանակ մենք ունենք քաղաքացիներ, որոնք աշխատում են՝ ապահովելով մեր ինքնամեկուսացման կոմֆորտն ու ռիսկի են ենթարկում իրենց:

Քանի օր է մտածում եմ, որ առնվազն առևտրի ու սպասարկման ոլորտում աշխատողներին պետք է թեստավորել և ապահովել որակյալ պաշտպանիչ միջոցներով:

Բավական է մի սուպերմարկետի գանձապահ հիվանդ լինի ու թեթև տանի, խայտառակ թվով մարդկանց կարող է վարակել:

Տանը նստելու միջոցառումներն էլ պետք է ոչ թե Ֆեյսբուքում անել, այլ Հ1-ով, որը նայում են տարեցները, իսկ ամենակարևորը՝ փողոցում:

Տպավորություն է, որ թղթի կտոր ունենալը բավարար է շատերի համար, որ հանգիստ դուրս գան...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր