ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Որոշ մարդիկ բողոքում են, որ իշխանությունները սահմանափակումները խստացնում են». Վահագն Ղուկասյան
05:30, 03.04.2020 | mamul.am
7339 | 0

Լրագրող Վահագն Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ մարդիկ բողոքում են, որ իշխանություննեը սահմանափակումները խստացնում են։ Իսկ ես, իրավիճակը գնահատելով, դրանք՝ սահմանափակումները, ոչ թե խիստ, այլ շատ մեղմ եմ համարում։

Ֆրանսիայում այս օրերին փողոց դուրս եկած յուրաքանչյուր քաղաքացու են կանգնեցնում ու ստուգում։

Դեմ չեմ լինի, եթե Հայաստանի իշխանություններն էլ ֆրանսիացիների պես էլ ավելի խստացնեն։

Վերջին տվյալները շատ տխրեցնող են։

Վերջին տվյալներով ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը ևս 341-ով ավելացավ։ Իսկ Հայաստանում՝ 92-ով։

ԱՄՆ-ն մոտ 330 միլիոն բնակչություն ունի, Հայաստանը՝ մոտ 3 միլիոն, 110 անգամ անգամ պակաս։

(330 մլն․÷ 341= ‬967,741 /1)

(3 մլն․÷ 92 = ‬32,608 /1)»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր