ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Կառավարությունը կանխավճար կտա ԶՈՒ-երին սնունդ մատակարարող կազմակերպություններին
14:15, 02.04.2020 | mamul.am
4600 | 0

Կառավարությունն ապրիլի 2-ի նիստում կայացրեց մի որոշում, որը ՀՀ զինված ուժերում սննդի ապահովմանն է վերաբերում: Խնդիրն այն է, որ արտակարգ դրություն հայտարարելու արդյունքում սահմանափակվել էր բազմաթիվ տնտեսվարողների, այդ թվում զինված ուժերին սնունդ մատակարարող կազմակերպությունների գործունեությունը՝ դրանից բխող բացասական հետևանքներով: Կազմակերպությունները դիմել են կառավարությանը՝ իրենց աջակցություն ցուցաբերելու և կնքված պայմանագրերի շրջանակներում կանխավճար հատկացնելու խնդրանքով: Այն չի մերժվել: Կազմակերպությունների կողմից իրականացվելիք լրացուցիչ ծախսերը և ոլորտի տեմպերի հնարավոր դանդաղեցումները մեղմելու սննդի պատրաստման և մատուցման ծառայության համար կհատկացվի կանխավճար՝ 1 զինծառայողի 1 օրվա 3000 դրամ չափով:

Վարչապետ Ն. Փաշինյանը նշեց, որ վերջին ժամանակաշրջանի ամենակարևոր նորամուծություններից մեկը մեր զինված ուժերում զինվորներին սննդով ապահովելու նոր համակարգն է:

«Համակարգը տեղավորվում է մեր այն քաղաքական պարտավորության մեջ, որ մենք ասում ենք, որ զինվորի ծնողը զինվորին բանակ ուղարկելուց հետո չպետք է հոգ տանի, որպեսզի որակյալ սնունդ ուղարկի: Այն զորամասերում, որտեղ այս համակարգը ներդրված է, սննդի որակի էական, անգամներով փոփոխություն ունենք»,- ասաց վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր