ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Իսպանիայում մահացածների թիվն անցել է 10 հազարը. #RFI
15:45, 02.04.2020 | mamul.am
11462 | 0

Իսպանիայում վարակակիրների թիվը հատել է 110 238-ը, գրում է RFI-ն՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տրամադրած տվյալներին։ Նախօրեին կորոնավիրուսով վարակված 950 մարդ է մահացել, որը երկրում մահացության նոր ռեկորդ է։ Մարտի 31-ին Իսպանիայում գրանցվել էր մահվան 864 դեպք:

Իսպանիայում համաճարակի բռնկումից ի վեր մահացել է ընդհանուր առմամբ 10 003 մարդ:
Նախորդ օրն Իսպանիայում գրանցվել է 7 719 նոր վարակակիր:
Միևնույն ժամանակ, Իսպանիայում արդեն ապաքինվել է 26 743 մարդ, որից ավելի քան 4 հազարը՝ միայն վերջին մեկ օրվա ընթացքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր