Քաղաքագետ Արա Պապյանը «Նոյան տապան»-ի եթերում տեսակապով հարցազրույցի ժամանակ անդրադառնալով Արցախի համապետական ընտրություններին ասել է. «Գտնում եմ, որ Արցախը Հայաստանի Հանրապետության մաս է և հետևաբար, այս ընտրությունները, այսպես ասած անկախ հանրապետության համար, ոչինչ չեն տալիս, բայց փոխարենը մենք ունենում ենք խորացված պառակտում և անջատողական ձգտումներ: Սրա հետևանքով Արցախը հայտնվում է 3-րդ երկրների ազդեցության տակ»,- մտահոգություն հայտնեց դիվանագետը: Ըստ նրա՝ Արցախի և ՀՀ ղեկավարությունը քաղաքական կամք չցուցաբերեցին համավարակի պայմաններում և ընտրությունները չհետաձգվեցին: Հիմա ցավալին այն է, որ 2 շաբաթ հետո տեղի է ունենալու երկրորդ փուլը: Եվ եթե ամսի 31-ին մենք ունեցել ենք վարակման դեպքեր, ապա ընտրությունների երկրորդ փուլում դրանք ավելի են խորանալու»,- ասաց Արա Պապյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |